Monday, January 8, 2018

Стартапы в Армении - перевод

ggfinances
Այս ստարտափը ֆինանսական պարզագույն պլատֆորմ է ֆինանսներով հետաքրքրված մարդկանց համար: Դրա նպատակն է հավաքել նման հետաքրքրությունների տեր մարդկանց մեկ վայրում և տրամադրել նրանց բոլոր այն գործիքները, որոնք կարող են նրանց պետք գալ: ggfinances.com կայքում մարդիկ կարող են բացել իրենց ֆինանսական բլոգը, հետևել արժեթղթերի և ֆորեքս շուկաներին, օգտվել ֆինանսական այլ գործիքներից և ամենավերջին նորույթը. բոլոր նրանք, ովքեր ուզում են գործարքներ կատարել արժեթղթերի շուկայում, բայց վախենում են սկսել իրական գումարներից, կարող են խաղալ խաղ՝ կատարելով նույն գործարքները, որոնք նրանք կատարելու են իրականում, բայց վիրտուալ գումարներով: Դա հնարավորություն է տալիս ձեռք բերել փորձ և վստահություն արժեթղթերի շուկայում՝ բացառելով «կորցնելու» հնարավորությունը: Նաև դա խաղ է, որտեղ դուք կարող եք մրցակցել խաղի մյուս մասնակիցների հետ՝ հաճույք ստանալով այդ մրցակցությունից:

Этот стартап простейшая финансовая платформа для людей, которые заинтересованы в финансировании. Его цель собрать людей с такими интересами в одном месте и дать им все те инструменты, которые могут им понадобится. На сайте ggfinances.com люди могут открыть свой финансовый блог, следить за ценными бумагам и рынками форекс, пользоваться другими финансовими инструментами, и последняя новость – все, кто хотят заключать сделки с рынком ценных бумаг, но боятся начать с реальными деньгами, могут играть игру, заключав те самые сделки, которые они сделают на самом деле, но с виртуальними деньгами. Это дает возможность иметь опыт и уверенность в рынке ценных бумаг, исключая возможность “потери”. Также это игра, где вы можете соревноваться с другими участниками игры и получать удовольствие от этого соревнования.


Truthly
Այս ստարտափն իրենից ներկայացնում է անանուն սոցիալական ցանց, որտեղ մարդիկ կարող են իրենց շրջապատի մարդկանց ասել այն, ինչը նրանք երբեք չեն ասի դեմ առ դեմ: Գաղտնիք չէ, որ հաճախ մենք չենք կարողանում մեր ընկերներին ասել այն, ինչ իրականում իրենց մասին մտածում ենք: Նման խնդիրը կա նաև ընկերություններում. չէ՞ որ աշխատողները միշտ չէ, որ կարողանում են ավելի բարձր ղեկավար օղակներին ասել այն, ինչ իրոք մտածում են: Իսկ այդ նույն ղեկավար օղակներն էլ հաճախ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում աշխատողների գլխում: Truthly-ն հնարավորություն է տալիս ասել միմյանց ճշմարտությունը, որը նրանք երբեք չեն ասի, օրինակ, Facebook սոցիալական ցանցում:

Этот стартап представляет из себя анонимную соцальную сеть, где люди могут говорить окружающим людям то, что они никогда не скажут лицом к лицу. Не секрет, что мы часто не можем сказать нашим друзьям то, что на самом деле думаем о них. Этот проблема есть и в компаниях – работники не всегда могут говорить начальнику то, что дейстивительно думают. А тот самый начальник часто не может понимать, что происходит в головах работников. Truthly дает возможность говорить друг другу правду, которую они никогда не скажут, например в соцальной сети Facebook.

No comments:

Post a Comment