Thursday, May 17, 2018

Մզկիթում. օրվա լուսաբանում

Երեկ չէ՝ առաջին օրը, ժամը 14:00-ին, մի հրաշալի խմբով ուղևորվեցինք դեպի կապույտ մզկիթ՝ Երևանի մահմեդական միակ աղոթատուն: Շուտվանից էինք պլանավորել գնալ, բայց միշտ հետաձգվում էր. վերջապես հարմար օր որոշեցինք: Քայլելով գնացինք կանգառ, նստեցինք ավտոբուս, գնացինք Մաշտոցի պողոտա: Մեզ դիմավորեց Մարիամը: Մի փոքր զարմացա, որ իմացա պարսիկ էր, որովհետև երկար ժամանակ չէր, որ Հայաստանում է գտնվում, և բավականին լավ հայերեն էր խոսում: Գնացինք գրադարան, նստեցինք, խոսեցինք իրենց կրոնից, մշակույթից ևն: Գրադարանից դուրս եկանք, գնացինք մի անկյուն, որտեղ կային զարդանկարներով ամաններ և շատ սիրուն գեղանկարներ: Հետո էլ կանգնեցինք էնպիսի տեղեր, որտեղից մեր հետևում երևում է գեղեցիկ ֆոն և հերթով նկարեցինք մեր սովորած պարսկերեն քառյակները: Մի փոքր շրջելուց հետո վերադարձանք դպրոց. միմյանց հրաժեշտ տալուց հետո, ամեն մեկը գնաց իր ուղղությամբ:

No comments:

Post a Comment